BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
30 Հուլիս 2025

Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամներ Մարատ Աճեմյանն ու Զավեն Մեժլումյանը դարձել են ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Աթենքում ընթացող առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Աճեմյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոնը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսը ներկայացնող մարզիկի նկատմամբ:

60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը, որն իր նորամուտն էր նշում միջազգային ասպարեզում, բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին: Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով առավելության էր հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:

Ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:

Նախորդ հոդվածը
Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել է Վան
Հաջորդ հոդվածը
Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։