Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում
31 Հուլիս 2025

6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հրաձգության հավաքականը ավարտել է մրցելույթը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում։ Մեր թիմը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մեծահասակների պայքարում ունեցանք Եվրոպայի 2  չեմպիոն՝ Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձան Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։


Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Մեր տղամարդկանց և կանանց թիմերը երեք անգամ դարձան չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, և մեկ անգամ էլ նվաճեցին բրոնզե մեդալ։

Երիտասարդների պայքարում ԵԱ-ի հաղթող դարձավ Աիդա Ազատյանը։ Մեր մարզուհին արծաթե մեդալ նվաճեց նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում նվաճեց արծաթե մեդալ։
 

Նախորդ հոդվածը
Սևանա լճում անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի առաջին փուլը
Հաջորդ հոդվածը
Գանձասարը հայտարարել է հերթական նորեկի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։