Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գանձասարը հայտարարել է հերթական նորեկի մասին
31 Հուլիս 2025

Գանձասարը հայտարարել է հերթական նորեկի մասին

«Գանձասարը» հայտնել է երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանի տեղափոխության մասին:

23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Երևանի «Արարատ-Արմենիայի» և ԲԿՄԱ-ի կազմերում։ Ալավերդյանը խաղացել է նաև Հայաստանի բոլոր տարիքային, ինչպես նաև երիտասարդական հավաքականների կազմերում։

Նարեկ Ալավերդյանն «Արարատ-Արմենիայի» կազմում 2 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ էլ դարձել երկրի գավաթակիր։

Ֆուտբոլիստը «Գանձասար» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից» և թիմի կազմում հանդես կգա վարձավճարով։

Նախորդ հոդվածը
6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց Գանձասար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։