Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Իվուն երկարաձգել է պայմանագիրը Ռուբինի հետ (տեսանյութ)
03 Օգոստոս 2025

Իվուն երկարաձգել է պայմանագիրը Ռուբինի հետ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվո Իվուն երկարաձգել է պայմանագիրը «Ռուբինի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Ռուբինը հետաքրքիր տեսանյութ է պատրաստել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Իվուն «Ռուբինի» շարքերը համալրել էր 2023-ի հուլիսին։ Կազանը ներկայացնող ակումբի կազմում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 63 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Իվուն հանդես է եկել նաև «Ուրարտուում», «Փյունիկում» ու «Լոռիում»։ Նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է 17 հանդիպման։

Նախորդ հոդվածը
Հաջի Մուստաֆան վերադարձել է Արարատ
Հաջորդ հոդվածը
Վրացի պաշտպանը կարիերան կշարունակի Վանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։