BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Սպերցյանը ՌՊԼ-ի 4-րդ խաղում անընդմեջ դարձել է գոլային փոխանցման հեղինակ
04 Օգոստոս 2025

Սպերցյանը ՌՊԼ-ի 4-րդ խաղում անընդմեջ դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՌՊԼ-ի երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում։

Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «ցուլերի»: Միակ գնդակը Սպերցյանի փոխանցումից հետո խփել է Ջոն Կորդոբան՝ 87-րդ րոպեին։

Սպերցյանն այսպիսով կրկնել է Պավել Մամաևի և Ժոաոզինյոյի նվաճումը՝ գոլային փոխանցում կատարելով ՌՊԼ-ի չորրորդ անընդմեջ խաղում։ Նախկինում միայն Մամաևին և Ժոաոզինյոյին էր հաջողվել անել դա։

Ընթացիկ մրցաշրջանի առաջին երեք տուրերից բացի, Սպերցյանը նաև գոլային փոխանցում էր կատարել նախորդ մրցաշրջանի վերջին խաղում՝ դարձյալ «Դինամոյի» դեմ։

«Կրասնոդարի» առաջատարի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին «Լիդսի» և «Այաքսի» կողմից ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրության մասին, բայց առայժմ նա մնում է «Կրասնոդարում»:

Նախորդ հոդվածը
Հեշտ չէր Բուդապեշտից հետո մի քանի օր անց խաղալ․ Սանդրո Պերկովիչը՝ Շիրակի հետ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Եվրոպա լիգա. Նոայի հնարավոր մրցակիցները՝ Լինկոլն Ռեդ Իմպսի արգելքը հաղթահարելու դեպքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։