BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Խամես Սանթոսը և ևս 6 նորեկ՝ Վանում
04 Օգոստոս 2025

Խամես Սանթոսը և ևս 6 նորեկ՝ Վանում

«Վանը» հայտարարել է մի շարք նորեկների մասին:

Սաբա Սիդամոնիձեն կենտրոնական պաշտպան է. հայկական թիմ է տեղափոխվել «Բորժոմիից»։ Ազգությամբ վրացի ֆուտբոլիստը հանդես է եկել հայրենի երկրի տարբեր թիմերում՝ «Մեշախտե», «Թբիլիսի սիթի», «Սամթրեդիա» և այլն։


Թիմի շարքերը համալրել է նաև Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Խամես Սանթոսը, որը հայ երկրպագուներին ծանոթ է «Նոայի», «Փյունիկի» և «Ալաշկերտի» կազմում իր ելույթներով:



Կոլումբիացի պաշտպան Ջեֆֆերսոն Անդրես Գռանադո Մանյարեսը նախկինում կրել է «Վանի» մարզաշապիկը։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Վեստ-Արմենիայի» կազմում։
Ավելի վաղ խաղացել է բուլղարական «Բոտև», «Կրումովգրադ», ռուսական «Վիստա» ակումբներում։


«Վան» է վերադարձել նաև Հայաստանի տարբեր տարիքային  հավաքականների նախկին ֆուտբոլիստ, 25-ամյա Ալբերտ Մնացականյանը, որը 2023/24 մրցաշրջանում Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում մասնակցել է 23 հանդիպման։

Ֆուտբոլիստը նախկինում կրել է՝ «Ալաշկերտի», «Արարատի», «Կուբանի» և մի քանի այլ թիմերի մարզաշապիկները։

 

Թիմին է միացել 18-ամյա կիսապաշտպան Ալեքս Գալստյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը Չարենցավանը ներկայացնող թիմի շարքերը համալրել «Արարատ-Արմենիա-2-ից»։ Նա հանդես է Հայաստանի Մ-15, Մ-16, Մ-17 տարիքային հավաքականներում: Ընդհանուր առմամբ մասնակցել է 9 հանդիպման, խփել 2 գոլ։

«Վանի» մյուս նորեկը 20-ամյա դարպասապահ Հունան Գյուրջինյանն է, որը  թիմ է տեղափոխվել «Փյունիկի» ակադեմիայից:

«Վան» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, թիմին է միացել  նաև Հարութ Ասատրյանը։
 


Նախորդ հոդվածը
Ալաշկերտը նորեկ ունի
Հաջորդ հոդվածը
Լեգիան ոչ-ոքի խաղաց առաջնության նորեկի հետ․ Բիչախչյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։