Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում կշրջանցի Դանիլ Մեդվեդևին և կդառնա Ռուսաստանի երկրորդ ռակետը
05 Օգոստոս 2025

Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում կշրջանցի Դանիլ Մեդվեդևին և կդառնա Ռուսաստանի երկրորդ ռակետը

Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում (Կանադա) կայանալիք Masters մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելուց հետո ATP-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում կբարձրանա առնվազն 16-րդից 13-րդ հորիզոնական։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Խաչանովը 6:4, 7:6 (7:3) հաշվով հաղթել է ամերիկացի Ալեքս Միշելսենին։

Այսպիսով, Խաչանովը կդառնա Ռուսաստանի երկրորդ ռակետը՝ վարկանիշային աղյուսակում առաջ անցնելով Դանիիլ Մեդվեդևից։ Կարենը 13-րդն էր վարկանիշում, իսկ Մեդվեդևը, որը Տորոնտոյի մրցաշարի երրորդ փուլում պարտվել է ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինին, նահանջել է 15-րդ հորիզոնական։ Ռուսաստանի առաջին ռակետը Անդրեյ Ռուբլյովն է։

Տորոնտոյում կայանալիք Masters մրցաշարի կիսաեզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա աշխարհի երրորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ։

Նախորդ հոդվածը
Աղբյուր. Ռոման հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածը
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։