Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից|
Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ
Այսօր 11:50

Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել ԱՄՆ բաց առաջնության՝ US Open-2026-ի քառորդ եզրափակիչում։

Աշխարհի 50-րդ ռակետ Խաչանովը մրցել է Բելգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բլոքսի հետ, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Խաչանովը հաղթել է մեկնարկային երկու սեթերում՝ 6:2, 7:5 հաշվով։ Երրորդ սեթում, երբ հաշիվը 3:2 էր հօգուտ Խաչանովի, Բլոքսը չի կարողացել շարունակել հանդիպումը՝ ավելի վաղ ստացած ազդրի վնասվածքի պատճառով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 33 րոպե։

«Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում։ Տեսնում էի, որ ամբողջ մարմնով տառապում է։ Ես շատ լավ էի պատրաստվել այս հանդիպմանը, և ինձ համար հեշտ չէր, քանի որ, մի կողմից, զգում էի, որ հենց սկզբից գերիշխում եմ, իսկ մյուս կողմից՝ հասկանում էի, որ նա աստիճանաբար ավելի ու ավելի է կորցնում ուժերը։ Ուզում էի զսպել էմոցիաներս, բայց ստեղծված իրավիճակի պատճառով փորձում էի չբղավել։ Հակասական զգացողություն էր»,- Խաչանովի խոսքերն է մեջբերում ATP-ի մամուլի ծառայությունը։

Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա նախկինում այս փուլին հասել էր US Open-2022-ում և Australian Open-2023-ում։

Մրցաշարի կիսաեզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։

ԱՄՆ բաց առաջնությունը Նյու Յորքում կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը ռեկորդային 108 մլն դոլար է։ Մրցաշարի չեմպիոնները կստանան 5,5-ական մլն դոլար։

Նախորդ հոդվածը
Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։