BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արմեն Մանուչարյանը և Ռումյան Հովսեփյանը` Լեռնային Արցախի ֆուտբոլիստներ
06 Օգոստոս 2025

Արմեն Մանուչարյանը և Ռումյան Հովսեփյանը` Լեռնային Արցախի ֆուտբոլիստներ

«Լեռնային Արցախի» կազմը համալրել են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արմեն Մանուչարյանը և Ռումյան Հովսեփյանը:

30-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում, ինչպես նաև ղազախական «Ակտոբեում» և ռուսական «Ռոտորում», ներկայացրել է Հայաստանի Մ-19, Մ-21 և Ազգային հավաքականները:
 
33-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը նույնպես խաղացել է մի շարք հայկական ակումբներում, ինչպես նաև ուկրաինական «Մետալուրգում» և «Ստալում», բուլղարական «Արդայում» ու Մալթայի «Ֆլորիանայում»:

Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները ներկայացրած Ռումյանը 22 հանդիպման է մասնակցել Ազգային թիմի կազմում՝ գրավելով ԱՄԷ-ի և Բելառուսի հավաքականների դարպասը:

Նախորդ հոդվածը
Արարատ-Վան հանդիպման անցկացման վայրը փոփոխվել է
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի հայտացուցակը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։