BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Ինչ վիճակում է Հանրապետական մարզադաշտի խոտածածկը. Սերգեյ Ջանջոյանը լուսանկարներ է հրապարակել
06 Օգոստոս 2025

Ինչ վիճակում է Հանրապետական մարզադաշտի խոտածածկը. Սերգեյ Ջանջոյանը լուսանկարներ է հրապարակել

ՖԱՖ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հրապարակել է լուսանկարներ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից՝ ներկայացնելով խոտածածկի վնասման հետևանքները և այս թեմայով գրառում կատարել սոցիալական ցանցերում։

Ջանջոյանը հիշեցրել է, որ դեռ մարտի 1-ին ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ 9 երկրպագու ձերբակալվել էր «մասայական խուլիգանության» հոդվածով։

«Նախաքնությունը մոտենում է ավարտին, և առաջիկայում պարզ կդառնա՝ գործը դատարան կհասնի, թե կարճվի։ Մեր տվյալներով՝ ստադիոնի կողմից կա բողոք խոտածածկի մի քանի տասնյակ սանտիմետր հատվածի վնասման կապակցությամբ»,– գրել է նա։

Միևնույն ժամանակ, Ջանջոյանը քննադատել է «Հանրապետական» մարզադաշտում մեծամասշտաբ համերգի անցկացումը, որը լուրջ վնաս հասցրել խոտածածկին և ենթակառուցվածքներին․

«Երկրում միակ 4-րդ կատեգորիայի մարզադաշտում հաստատվում և անցկացվում է համերգ․ ստադիոնի ամբողջ խոտը, հնարավոր է նաև դրենաժային ու ջրամատակարարման համակարգը, ավիրվում է», – նշել է նա։

Համերգի ժամանակ հանդիսատեսը գտնվել է հատուկ ծածկույթների վրա, բայց Ջանջոյանի խոսքով՝ նման համերգներ սովորաբար կազմակերպվում են ժամանակակից, արդիականացված մարզադաշտերում, մինչդեռ «Հանրապետականը» չունի համապատասխան հնարավորություններ։ 

«Մարդիկ, ովքեր 6 տարի ազգային ստադիոնից խոսալուց, սիրուն մակետներ ցուցադրելուց էն կողմ բան չարեցին, ժամերի ընթացքում ավիրեցին Հանրապետականի խոտածածկը, որտեղ 17-18 տարի համերգ չէր եղել»,- գրել է նա:

Ջանջոյանը նաև մտահոգություն է հայտնել առաջիկա միջազգային հանդիպումների անցկացման վերաբերյալ․

«Որտե՞ղ է անցկացվելու Եվրոլիգայի փլեյ-օֆը / շատ մեծ հավանականությամբ Ջիբրալթարի արգելքը հաղթահարելու ենք/: Էլի Աբովյանի 4000-անոց ստադիոնո՞ւմ։ ՈՒԵՖԱ-ի ռեգլամենտով մենակ Հանրապետականը կարա ընդունի։

Մեկ ամսից պակաս Հայաստան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուն /ով իր պոպուլյարությամբ վստահ չի զիջում Ջեյ Լոին)/ և այլ ֆուտբոլային աստղեր։ Այդ խաղը որպես իրադարձություն տեղական և տուրիստական հետաքրքրության առումով չի կարող ավելի պակաս լինել.. լուսանկարներից դատելով խաղը անցնելու է կարտոֆիլի դաշտերում»,- եզրափակել է նա:
 

Նախորդ հոդվածը
Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում. պատճառը ևս հայտնի է
Հաջորդ հոդվածը
Հարոյանն ազգային հավաքականի իսկական առաջատարի մարմնավորում է, իրական լիդեր ու պրոֆեսիոնալ. Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։