BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Վանը հաղթեց Արարատին
09 Օգոստոս 2025

Վանը հաղթեց Արարատին

Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արարատն» ընդունել էր «Վանին» ու զիջեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Դանիել Ռոդրիգեսը՝ 47-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Չարենցավանը ներկայացնող ակումբն ունի 4 միավոր, «Արարատը»՝ 1։

Հաջորդ տուրում «Վանի» մրցակիցը «Ուրարտուն է», «Արարատը» կխաղա «Ալաշկերտի» հետ։

Հիշեցնենք, որ այս տուրում կկայանան նաև «Ուրարտու»-«Գանձասար» և «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումները։ «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» խաղերը հետաձգվել են։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն խաղավերջում հաղթանակ կորզեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։