BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Բելգրանոն հաղթեց Բանֆիլդին․ Սելարայանը դարձավ գոլի հեղինակ, Ադորյանը խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)
10 Օգոստոս 2025

Բելգրանոն հաղթեց Բանֆիլդին․ Սելարայանը դարձավ գոլի հեղինակ, Ադորյանը խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության 2-րդ հատվածի՝ Կլաուսուրայի 4-րդ տուրում «Բելգրանո դե Կորդոբան» ընդունել էր «Բանֆիլդին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 48-րդ րոպեին նա խփեց իր թիմի 2-րդ գոլը։ Տեսանյութը՝ այստեղ։

Սելարայանը Sofascore-ի կողմից արժանացավ 9․0 գնահատականի՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Ազգային ընտրանու կիսապաշտպան Թոմաս Ադորյանն էլ ընդգրկված էր «Բանֆիլդի» մեկնարկային կազմում, բայց խաղաժամանակ չստացավ։

«Բելգրանոն» 7 միավորով 2-րդ տեղում է, «Բանֆիլդը» 4 միավորով 12-րդն է։

Նախորդ հոդվածը
Ֆերենցվարոշը հաղթեց, բայց Սևիկյանը կրկին խաղաժամանակ չստացավ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Աղբյուր. Սաութհեմփթոնը պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։