Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գլեբ Մոսեսովի արդյունքը՝ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության եզրափակչում
17 Փետրվար 2025

Գլեբ Մոսեսովի արդյունքը՝ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության եզրափակչում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:

Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Մոսեսովը 57 երկրի 100 մարզիկների թվում գրավել է 34-րդ տեղը: Ընդ որում՝ այս մրցաձևի որակավորման փուլում նա 6-րդ տեղն էր զբաղեցրել: Հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում գրավել է 47-րդ հորիզոնականը:

Առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը և զբաղեցրել 53-րդ տեղը:

Հայաստանն օրերս ներկայացուցիչ է ունեցել նաև Իտալիայի Տոբլախ քաղաքում ընթացող պարադահուկավազքի աշխարհի առաջնությունում: 10 կմ դասական ոճում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Մելքոնյանը 14 պետությունների 30 մարզիկների շրջանում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 144.50 միավոր: Մելքոնյանը հանդես է եկել նաև 20 կմ դասական ոճում:

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Աստանայի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։