BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Մաքուր և հանգիստ խղճով եմ հեռանում, որպես ֆուտբոլիստ. Գոռ Մալաքյան
12 Օգոստոս 2025

Մաքուր և հանգիստ խղճով եմ հեռանում, որպես ֆուտբոլիստ. Գոռ Մալաքյան

«Արարատի» ավագ Գոռ Մալաքյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել:

31-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում էր հանդես գալիս 2021 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Ստալում» և «Արարատ-Արմենիայում»: Նա նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

«Սիրելի ֆուտբոլասերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, քանի որ նոր փուլ է սկսում իմ կյանքում՝ մարզչական գործունեության մեջ: Կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր, քանի որ գիտակցաբար եմ եկել այս քայլին: Մաքուր և հանգիստ խղճով եմ հեռանում, որպես ֆուտբոլիստ, բայց վստահ ու համոզված եմ, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- Գոռ Մալաքյանի խոսքերն է փոխանցում «Արարատի» մամուլի քարտուղարությունը:

«Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը ասել է հետևյալը․ «Գոռ Մալաքյանի որոշումը մեզ համար անսպասելի էր, սակայն մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը և մաղթում ենք նրան հետագա հաջողություններ։ Գոռ Մալաքյանը «Արարատի» կազմում անցկացրել է չորս լիարժեք մրցաշրջան, այդ ընթացքում դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ և անսասան նվիրվածություն՝ արժանի կերպով կրելով թիմի ավագի թևկապը»։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Գոռ Մալաքյանին նվիրվածության համար և մաղթում է հետագա հաջողություններ:

#AraratHupTur

Նախորդ հոդվածը
Արարատը Փյունիկին կընդունի Արմավիրում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Մոլդովայի իր հասակակիցների հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։