BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Ամեն ինչ լուրջ է․ Սպերցյանը՝ հնարավոր տեղափոխության մասին
14 Օգոստոս 2025

Ամեն ինչ լուրջ է․ Սպերցյանը՝ հնարավոր տեղափոխության մասին

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր հնարավոր տեղափոխության մասին․

«Տեղափոխության մասին դեռ վաղ է խոսելը, բայց որ ամեն ինչ լուրջ է՝ այո։ Կա առաջարկ ու երբ վերադառնամ Կրասնոդար կզրուցեմ ակումբի նախագահի հետ ու որոշում կկայացնենք»,-ասել է Սպերցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սաութհեմփթոնը» պաշտոնական առաջարակ է արել Սպերցյանի տրանսֆերի համար։

Հիշեցնենք, որ այսօր կայացած խաղում 25-ամյա կիսապաշտպանը դարձել էր գոլի հեղինակ, իսկ «Կրասնոդարը» հաղթել էր 4։0 հաշվով։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ։ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա երեք խաղում ունի մեկ գոլ և երեք գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը հաղթեց Մոսկվայի Դինամոյին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստան- Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։