BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
ԲԿՄԱ-ն հաղթեց Շիրակին․
16 Օգոստոս 2025

ԲԿՄԱ-ն հաղթեց Շիրակին․

Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Շիրակին» ու հաղթեց 2։1 հաշվով

Հանդիպման հաշիվը բացեց Գրենիկ Պետրոսյանը՝ 26-րդ րոպեին։ 51-րդ րոպեին «Շիրակի» դարպասին նշանակված 11-մետրանոցը հետ մղեց Սոկրատ Հովհաննիսյանը։ 70-րդ րոպեին Նարեկ Ջանոյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0․ 2 դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վյաչեսլավ Աֆյանը։ Սա Աֆյանի 3-րդ գոլային փոխանցումն էր ընթացիկ առաջնությունում։

76-րդ րոպեին Լյովա Մրյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ խփելով իր 5-րդ գնդակը բանակայինների դեմ խաղերում։

Այս հանդիպումից հետո ԲԿՄԱ-ն ունի 4, «Շիրակը»՝ 1 միավոր։

Հիշեցնենք, որ 3-րդ տուրի մյուս խաղերում «Ուրարտուն» 2։0 հաշվով հաղթել էր «Վանին», «Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը։ Վաղը կկայանա «Նոա»-«Գանձասար» հանդիպումը, իսկ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը հաղթեց Արարատին
Հաջորդ հոդվածը
Սլովանը հաղթեց նվազագույն հաշվով․ Բարսեղյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։