BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Նոան հաղթեց Գանձասարին (տեսանյութ)
17 Օգոստոս 2025

Նոան հաղթեց Գանձասարին (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Գանձասարին» ու հաղթեց 4։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Հելդեր Ֆերեյրան։ 25-րդ րոպեին աչքի ընկավ Գոռ Մանվելյանը։ 27-րդ րոպեին Լուկ Մերիլը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 1-ին կեսին ավելացրած 2-րդ րոպեին Տակուտո Օշիման խփեց իր թիմի 3-րդ գոլը։

2-րդ կեսի միակ գոլը հեղինակեց Վիրջիլ Պինսոնը՝ 86-րդ րոպեին։

Այսպիսով, «Նոան» վաստակում է 6 միավոր։ «Գանձասարն» իր ակտիվում ունի 1-ը։

Հիշեցնենք, որ այս տուրում կայացած մյուս խաղերում «Ուրարտուն» 2։0 հաշվով հաղթել էր «Վանին», «Ալաշկերտը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը, ԲԿՄԱ-ն 2։1 հաշվով առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ, իսկ «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել էր։




Նախորդ հոդվածը
Բորուսիան հաղթեց․ Ռանոսը ստացավ 6 րոպե խաղաժամանակ
Հաջորդ հոդվածը
Օսիյեկը կրկին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։