Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
17 Օգոստոս 2025 |  442

Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Սոչիին» ու հաղթեց 5։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանը՝ 49-րդ րոպեին։ 62-րդ րոպեին, Սպերցյանը, փայլուն իրացնելով տուգանային հարվածը (տեսանյութը՝ այստեղ), ձևակերպեց դուբլ՝ հաշիվը դարձնելով 2։0․ 3 րոպե անց Անտոն Զինկովսկին կրճատեց հաշվի տարբերությունը։ 72-րդ րոպեին Սպերցյանը փայլուն խաղարկեց անկյունայինը (տեսանյութը՝ այստեղ), իսկ Նիկիտա Կրիվցովը դիպուկ հարվածով խփեց իր թիմի 4-րդ գոլը։ Հանդիպման վերջակետը դրեց թիմի նորեկ Գաետա Պերենը՝ հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին։

25-ամյա հայ կիսապաշտպանը փոխարինվեց 78-րդ րոպեին։ Էդուարդը, արժանանալով 10 գնահատականի, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Այս հաղթանակից հետո Ռուսաստանի գործող չեմպիոնները 12 միավոր 2-րդ տեղում են։

Հաջորդ տուրում «Կրասնոդարի» մրցակիցը «Կրիլյա Սովետովն» է։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Օսիյեկը կրկին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Լեգիան առաջնությունում 1-ին պարտությունը կրեց․ Բիչախչյանը մասնակցեց խաղին

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։