BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Փյունիկը՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի պատմության ամենատիտղոսակիր ակումբ
18 Փետրվար 2025

Փյունիկը՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի պատմության ամենատիտղոսակիր ակումբ

Փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ պատվավոր տիտղոսը կվիճարկեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

Ամենաշատը՝ 10 անգամ, Հայաստանի սուպերգավաթակիր է հռչակվել «Փյունիկը»:

Երևանյան ակումբին հաջորդում է «Շիրակը»՝ նվաճած 6 տիտղոսով: Երրորդ լավագույն արդյունքը գրանցել է «Ալաշկերտը», որը որոշիչ խաղում հաղթել է 3 անգամ, 2 անգամ էլ «Միկան» է հասել հաջողության: Հայաստանի Սուպերգավաթի մեկական տիտղոս են նվաճել «Արարատը», «Ուրարտուն», «Ցեմենտը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»:

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը նորեկ ունի
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը նոր 7 համար ունի. նա Կրասնոդարի ակադեմիայի սան է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։