BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՀԸՖ հայտարարությունը
20 Օգոստոս 2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՀԸՖ հայտարարությունը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել է՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի 4-ակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Զագրեբում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է:

Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»,- ասվում է ՀԸՖ տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախնական հայտացուցակը սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնութունում:

97 կգ քաշային կարգում ընդգրկված է Հայկ Խլոյանը: Այդուհանդերձ, կազմը դեռևս վերջնական չէ:

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը բացակայում է ԱԱ-ի նախնական հայտացուցակից
Հաջորդ հոդվածը
Նոան ժամանել է Սլովենիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։