BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Սպերցյանը չի տեղափոխվի Սաութհեմփթոն․ Կրասնոդարը մերժել է անգլիական ակումբի առաջարկը
21 Օգոստոս 2025

Սպերցյանը չի տեղափոխվի Սաութհեմփթոն․ Կրասնոդարը մերժել է անգլիական ակումբի առաջարկը

«Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» տեղափոխության հարցում։

Անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ էր ներկայացրել «Կրասնոդարի» ավագի համար, սակայն գործարքը մերժվել է՝ Անգլիայից գումարների փոխանցման հետ կապված հնարավոր բարդությունների պատճառաբանմամբ։

Transferfeed-ի փոխանցմամբ, «Սաութհեմփթոնն» այս հարցով քննարկումներ է ունեցել տեղի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ, իսկ բրիտանական ֆուտբոլային պաշտոնյաները խորհուրդ են տվել հրաժարվել գնման տարբերակից։ Չնայած այն բանին, որ անգլիական ակումբը պատրաստ էր վճարել երրորդ կողմի միջոցով, «Կրասնոդարը» 100% երաշխիք չի ստացել գումարի հաջող փոխանցման վերաբերյալ, ինչի հետևանքով էլ մերժել է գործարքը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «ցլերի» կազմում անցկացրել է 151 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 48 գոլ և կատարելով 36 գոլային փոխանցում։


Նախորդ հոդվածը
Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում կիսում է 1-3-րդ տեղերը
Հաջորդ հոդվածը
Օլիմպիա Լյուբլյանա-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։