BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սաութհեմփթոնի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին
22 Օգոստոս 2025

Սաութհեմփթոնի գլխավոր մարզիչը խոսել է Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլյամ Ստիլլը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ բանակցությունների դժվարությունների մասին:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնել, որ ռուսական թիմը հրաժարվել է խաղացողին թույլ տալ տեղափոխվել անգլիական թիմ,և հիմնական պատճառներից մեկն Անգլիայից գումար ստանալու դժվարություն է եղել:

«Ամեն ինչ դանդաղ է ընթանում: Յուրաքանչյուր ոք ունի իր շահերը, իսկ բանակցությունները հեշտ չեն ստացվում: Մենք պարզապես խոսում ենք ուղիղ, իսկ մարդկանց հետ սովորաբար դժվար է այս մոտեցմամբ»,- Ստիլլի խոսքերն է փոխանցում Daily Echo-ն:

Միաժամանակ հաղորդվում է,որ Սպերցյանն ինքն է որոշել չտեղափոխվել «Սաութհեմփթոն»: Ըստ լուրերի՝ ռուսական թիմը պատրաստ է եղել բանակցությունների, եթե ֆուտբոլիստը հստակ և միանշանակ ցանկություն հայտնել հենց այդ անգլիական թիմում խաղալու:

Հաղորդվում է նաև, որ Սպերցյանը ռուսական թիմի հետ կոնֆլիկտ չունի:

Այս մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

 

Նախորդ հոդվածը
Կայացել է US Open-ի վիճակահանությունը. Խաչանովի և Ավանեսյանի մրցակիցները
Հաջորդ հոդվածը
Արարատ-Փյունիկ. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։