BazaResidence
Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը|
Բարդ խաղ էր․ Հիմնական խնդիրն արագ գոլ հեղինակելն էր, ինչը չստացվեց․ Մանուել Տուլիպան՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)
24 Օգոստոս 2025

Բարդ խաղ էր․ Հիմնական խնդիրն արագ գոլ հեղինակելն էր, ինչը չստացվեց․ Մանուել Տուլիպան՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» (0։1) հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է խաղի մասին․

«Բարդ խաղ էր։ «Շիրակը» լավ թիմ է, գրագետ պաշտպանվում է։ 1-ին կեսից գոհ եմ, 2-րդ կեսի սկզբնամասում արեցինք փոփոխություններ, որպեսզի կարողանանք բեկում մտցնել։ 1-ին 10 րոպեներին դա ստացվում էր, բայց հետո ինտենսիվությունն ընկավ։ Լավ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք։ 2-րդ կեսի ընթացքում, ռիսկի գնալով ու 2 պաշտպան թողնելով, խաղադաշտ դուրս բերեցի ամբողջ հարձակվողական ներուժը։ «Արարատ-Արմենիան» պատրաստ էր հակագրոհների և դրանցից մեկի ընթացքում դարպասապահը փայլեց, ինչից հետո օգտագործեցինք մեր հերթական պահն ու հաղթեցինք»։

Սպասո՞ւմ էիք, որ Գյումրիում՝ «Շիրակի» դեմ, նման բարդ հանդիպում կստացվի․

«Մինչ այս դիտել էի «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը։ Գիտեի, որ իրենք սեփական հարկի տակ առանձնահատուկ են խաղում ու բարդ է լինելու։ Կառանձնացնեմ նաև երկրպագուների գործոնը։ Հիմնական խնդիրը այն էր, որ դառնանք արագ գոլի հեղինակ, սակայն դա չհաջողվեց ու գնալով ավելի էր բարդանում։ Այս հաղթանակն ընդգծեց, որ ամբողջ անձնակազմի, նաև Երևանից այստեղ ժամանած երկրպագուների համար էր ու նրանց շնորհիվ»։

Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը հեղինակել էր Արայիկ Էլոյանը՝ հիմնական ժամանակին ավելացրած 9-րդ րոպեին։

Նախորդ հոդվածը
Սլովանը ոչ-ոքի խաղաց․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Համլետ Մինասյանը հեռացել է Վանից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։