Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
25 Օգոստոս 2025 |  366

Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Շուրջ 160 կմ երկարությամբ մրցուղին անցել է Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։

Առաջնությանը մասնակցել է շուրջ 70 հեծանվորդ, որոնցից 51-ը՝ մրցակցային սկզբունքով: 2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի լավագույն 5-յակում տեղ գտած մասնակիցների համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ:



Կանանց և տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Տղամարդկանց մրցապայքար

  • 1-ին տեղ – Վալերի Սոլովյով (4 ժ. 47 ր.),
  • 2-րդ տեղ – Արտյոմ Ֆատխուտդինով (5 ժ. 9 ր.),
  • 3-րդ տեղ – Դավիթ Դալլաքյան (5 ժ. 10 ր.),
  • 4-րդ տեղ – Արմեն Գևորգյան (5 ժ. 20 ր.),
  • 5-րդ տեղ – Խաչիկ Սահակյան (5 ժ. 41 ր.),

Կանանց մրցապայքար

  • 1-ին տեղ – Լիլիթ Հարությունյան (7 ժ. 20 ր.),
  • 2-րդ տեղ – Լիդիա Կլիմենկո (7 ժ. 56 ր.),
  • 3-րդ տեղ – Նատալիա Պոմելովա (7 ժ. 58 ր.),

Առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել ամենամյա ձևաչափով, նպատակ ունի խթանելու սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում: Կազմակերպիչների դիտարկմամբ՝ մրցաշարը կնպաստի առաջիկա տարիներին Հայաստանը հեծանվասպորտի սիրահարների այցելության մշտական ուղղություն դարձնելուն։

Միջոցառման շրջանակում Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր՝ համայնքում հեծանվային սպորտի զարգացման, այլընտրանքային փոխադրամիջոցների տարածման, առողջ ապրելակերպի մասսայականացման, «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) ամենամյա սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնության և զբոսաշրջային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

Նախորդ հոդվածը
Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կվերակառուցվի
Հաջորդ հոդվածը
Փոփոխություն Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան
Այլ / 27 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվել է…
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Այլ / 25 Հոկտեմբեր 2025
Մարմնամարզիկ Արթուր…
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Հայտնի են Հայաստանի…
Երևանում անցկացվում է սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեան
Այլ / 24 Հոկտեմբեր 2025
Երևանում անցկացվում…

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։