BazaResidence
Արթուր Դանիելյանը կարիերան կշարունակի Սարդարապատում| Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի| Երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա, դա վիճակախաղ չէ. Վահե Գևորգյան| Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում| Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ| Օսեյան. Տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ|
Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կվերակառուցվի
25 Օգոստոս 2025

Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կվերակառուցվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Նրան ուղեկցել են լեգենդար ծանրորդ Յուրի Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող, մարզպետի տեղակալի պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել մարզիչների ու սաների հետ։ Հասմիկ Ավագյանը նշել է, որ Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցը տարիներ շարունակ եղել է չեմպիոնների դարբնոց՝ ունենալով կարևոր դերակատարում հայկական ծանրամարտի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում։ Նա ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել մարզադպրոցի վերակառուցում։

Յուրի Սարգսյանը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է 19 տարեկանում՝ դեռևս խորհրդային տարիներին, և հայրենի դպրոցի հետ կապն այս ընթացքում չի խզել։ Նա շնորհակալություն է հայտնել պետության ուշադրության և հոգածության համար՝ ընդգծելով, որ մարզադպրոցում այսօր էլ մարզվում են շնորհալի երիտասարդներ։ Յուրի Սարգսյանը նշել է, որ մարզումային պայմանների բարելավման դեպքում հնարավոր կլինի ապահովել սաների թվի աճ ու առավել բարձր արդյունքներ գրանցել։


Ներկայում Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցում մարզվում է ավելի քան 170 սան, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ գրանցելով նշանակալի հաջողություններ։

Նախորդ հոդվածը
Սպերցյանն ասել է՝ արդյոք կարո՞ղ է ամբողջ կարիերան Կրասնոդարում անցկացնել
Հաջորդ հոդվածը
Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։