BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Շատ էի սպասում այս պահին. Կարեն Նալբանդյանը` Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին
28 Օգոստոս 2025

Շատ էի սպասում այս պահին. Կարեն Նալբանդյանը` Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

«Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է առաջին անգամ Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին:

«Ազգային հավաքականում լինելը մեծ պատիվ է: Շատ էի սպասում այս պահին: Հպարտ եմ, որ այստեղ եմ: Կաշխատեմ արդարացնել վստահությունը և ամբողջովին ներդնել իմ ուժերը»,- ասել է Նալբանդյանը:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ 

Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

Նախորդ հոդվածը
Բրազիլացի 19-ամյա հարձակվողը համալրել է Վանի շարքերը
Հաջորդ հոդվածը
Սենեգալցի 18-ամյա պաշտպանը՝ Արարատի ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։