BazaResidence
Շախմատի կանանց անհատական ԵԱ. Հայաստանից առաջնությանը 16 շախմատիստ կմասնակցի| Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը|
Ուրարտուն 90+2-րդ րպեին խփած գոլի շնորհիվ հաղթել է Փյունիկին
29 Օգոստոս 2025

Ուրարտուն 90+2-րդ րպեին խփած գոլի շնորհիվ հաղթել է Փյունիկին

Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյւրի կարգավիճակում մրցել է «Փյունիկի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել:

Արդեն 3-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Օլեգ Պոլյակովը։ 37-րդ րոպեին կենտրոնից փոխանցումից հետո Նիկոլաս Կալուկյանը գրեթե մեն մենակ է մնացել դարպասապահ Հենրի Ավագյանի դիմաց, որից հետո հենց մրցակցի դարպասապահը գնդակն ուղարկել է սեփական դարպասը, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Այսպիսով՝ խաղակեսն ավարտվել է Ռոբերտ Արզումանյանի թիմի՝ նվազագույն հաշվի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց «Փյունիկը» կարողացել է հավասարեցնել հաշիվը, սակայն այս անգամ ևս գոլը չարձանագրվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ 59-րդ րոպեյին անդուհանդերձ «Փյունիկը» կարողացավ հեղինակել պատասխան գնդակը՝ 1-1:Խավիեր Մորենոն է դարձել պատասխան գոլի հեղինակ:

Խաղավերջում ավելացված 90+2-րդ րոպեյին Նարեկ Աղասարյանի հեռահար հարվածից հետո Հենրի Ավագյանը հետ մղեց գնդակը, բայց վրա հասած Արտեմի Գունկոն կարողացավ 2-րդ գնդակը ուղարկել դարպասը՝ այսպիսով հաղթանակ պարգևելով «Ուրարտուին»:

Նախորդ հոդվածը
Փյունիկ-Ուրարտու. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Համլետ Ասոյանը հեռացել է Սյունիքից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։