Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։
Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։
Հավաքն այսօր կսկսեն՝
Հենրի Ավագյան - «Փյունիկ» Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա) Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Սերգեյ Մուրադյան - «Նոա» Ալբերտ Խաչումյան - «Արարատ» Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» Նարեկ Աղասարյան - «Որարտու» Գոռ Մանվելյան - «Նոա» Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Արտակ Դաշյան - «Նոա» Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) Հովհաննես Հարությունյան - «Նոա» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Դանիել Աղբալյան - «Փյունիկ» Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նայիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։
Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։