Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Նոան նոր դարպասապահ ունի
03 Սեպտեմբեր 2025 |  293

Նոան նոր դարպասապահ ունի

Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբի շարքերը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։

Տարածած հայտարարության մեջ ակումբը գրել է․

«Ուժեղացնում ենք դարպասային գիծը՝ Կոնֆերենցիաների Լիգայի Լիգայի փուլին ընդառաջ։ 26-ամյա դարպասապահը մեզ է միացել Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնից»՝ վարձակալական հիմունքներով։ Վարձակալության ժամկետը նախատեսված է 1 տարով։ Ֆայուլուն մեր թիմում կկրի 16 համարի մարզաշապիկը»:

Ակումբին տված հարցազրույցում դարպասապահն ասել է․

«Ես եկել եմ «Նոա» մեծ նպատակներով: Միասին մենք կպայքարենք, կհաղթենք և կդառնանք ավելի ուժեղ»։

Հավելենք, որ Ֆայուլուի տրանսֆերային արժեքը, transfermarkt-ի գնահատմամբ, կազմում է 1 միլիոն 400 հազար եվրո, որը Հայաստանի առաջնությունում ամենաբարձրն է։ Մինչ այս ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը համարվում էր Տակուտո Օշիման՝ 1 միլիոն 200 հազար եվրո։

Սա կլինի արտասահմանյան 1-ին փորձը 26-ամյա դարպասապահի համար։

Հիշեցնենք, որ «Նոայի» հիմնական դարպասապահն Օգնյեն Չանչարևիչն է, որը պաշտպանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։

Հայաստանի գործող չեմպիոնի կազմում հանդես են գալիս նաև դարպասապահներ Ալեքսեյ Պլոշադնին և Արթուր Կոնեգլյանը։

Նախորդ հոդվածը
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի QR կոդերը հասանելի կլինեն խաղի մեկնարկից 4 ժամ առաջ
Հաջորդ հոդվածը
Ուկրաինացի պաշտպանը կարիերան կշարունակի Վանում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։