Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից|
Մենք ներկայացնելու ենք ամբողջ երկիրը Կոնֆերենցիաների լիգայում․ Վիրջիլ Պինսոն
03 Սեպտեմբեր 2025 |  242

Մենք ներկայացնելու ենք ամբողջ երկիրը Կոնֆերենցիաների լիգայում․ Վիրջիլ Պինսոն

«Նոայի» ֆրանսիացի վինգերը հարցազրույց է տվել հեղինակավոր FRANCE 24-ին։

«Ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար հաճելի է խաղալ Եվրոպայում։ Ներկայացնում եմ հայկական ակումբը՝ «Նոան», որը նոր նախագիծ է։ Ակումբի նախագահը երկու տարի է, ինչ ձեռք է բերել ակումբը։ Ակումբի նախագահը մեծ ներդրումներ է կատարում թիմում։ Եղել են նույնիսկ մի քանի աստղային ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են անգլիական Պրեմիեր լիգայում, այնուհետև եկել են «Նոա»։

Մենք խաղում ենք Եվրոպայում և ներկայացնում ենք Հայաստանը եվրոպական մրցասպարեզում։ Այնպես որ այնտեղ չկա մակարդակների տարբերությունը։ Դա Եվրոպան է։ Մենք ներկայացնելու ենք ամբողջ երկիրը Կոնֆերենցիաների լիգայում։ Այո, մենք կենտրոնացած ենք Եվրոպայում հաջող հանդես գալու համար։ Շատ ոգևորված ենք ակումբը Եվրոպայում ներկայացնելու և բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալու համար։

Ես հիանալի փորձառություն եմ ձեռք բերել եվրոպական երկրներում խաղալով, իսկ այժմ ինձ շատ երջանիկ եմ զգում Հայաստանում։

Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել։ Նախորդ մրցաշրջանում նվաճեցինք բոլոր տիտղոսները՝ չեմպիոնական տիտղոսը և Գավաթը, և լավ ճանապարհ ունեցանք Կոնֆերենցիաների լիգայում։ Այժմ հույս ունենք, որ կրկին կդառնանք չեմպիոն և լավ հանդես կգանք Կոնֆերենցիաների լիգայում։

Իհարկե դա երազանք է։ Մեծ պատիվ կլինի ներկայացնել Կամերունի ազգային հավաքականը, և դա հնարավոր է։ Այդ երազանքը սարերի հետևում չէ, այնպես որ ես հույս ունեմ։»

Նախորդ հոդվածը
Նոայի վերջնական հայտացուցակը՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի համար
Հաջորդ հոդվածը
Ի գիտություն Հայաստանի հավաքականի խաղերին երեխաների հետ ներկա գտնվող երկրպագուների

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։