Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հանրապետական մարզադաշտում կգործեն ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր
06 Սեպտեմբեր 2025

Հանրապետական մարզադաշտում կգործեն ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:

Հայտարարությունում նշվում է․

«Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր: Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:


Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները կմրցեն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպակա գոտու ընտրական փուլի շրջանակներում։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Պորտուգալիայի դեմ խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Հայաստան-Պորտուգալիա. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։