BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Ուրարտուի նորեկը՝ ՌՊԼ-ից
19 Փետրվար 2025

Ուրարտուի նորեկը՝ ՌՊԼ-ից

Երևանի «Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ։
32-ամյա ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանը ներկայացնող ակումբներում, ինչպիսիք են Վլադիվոստոկի «Լուչը», Վլադիկավկազի «Սպարտակը», «Ֆակելը», «Տոմը», «Խիմկին» և «Պարի Նիժնի Նովգորոդը»։
Ֆուտբոլիստը միացել է մեր թիմին «Պարի Նիժնի Նովգորոդից»։
Ողջունում ենք Տիխիյին «Ուրարտուում» և մաղթում հաջողություններ ակումբի կազմում»,-ասված է ակումբի հայտարարությունում: 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 18 խաղից հետո 38 միավորով երկրորդն է ու 2 միավոր է զիջում երկու խաղ պակաս անցկացրած առաջատար «Նոային»։

Նախորդ հոդվածը
Գիտեինք, որ երկրորդ գոլը խփելը կարևոր էր. Մոտա
Հաջորդ հոդվածը
Արարատի պատանի ֆուտբոլիստները կմեկնեն Կիպրոս

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։