Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հայտնի են հայ ազատոճայինների մրցակիցները աշխարհի առաջնությունում
12 Սեպտեմբեր 2025

Հայտնի են հայ ազատոճայինների մրցակիցները աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր տեղի է ունեցել ազատ ոճայինների վիճակահանությունը։ Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները․

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից՝ ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովի հետ գոտեմարտով։ 

61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից, մրցելով իտալացի Սիմոնե Վինչենցո Պերոդուի հետ։

1/8 եզրափակչից կմեկնարկի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը՝ մրցելով Տաջիկստանը ներկայացնող Աբդուլմաժիդ Կուդիևի հետ։

70 կգ քաշային Արման Անդրեասյանը կմեկնարկի որակավորման փուլից։ 1-ին մրցակիցը, կրկին Տաջիկստանը ներկայացնող, Վիկտոր Ռասսադինն է։

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ 1-ին գոտեմարտում կմրցի Իրանի ներկայացուցիչ, վարկանիշի 3-րդ համար, Յոնես Ալիաքբար Էմամիի հետ։

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնող մարզիկների ցանկին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը Կրասնոդարի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Շիրակ-Արարատ. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։