BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Արման Անդրեասյանը դուրս է եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ
13 Սեպտեմբեր 2025

Արման Անդրեասյանը դուրս է եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները։

70 կգ քաշային Արման Անդրեասյանը որակավորման փուլում մրցում էր Տաջիկստանը ներկայացնող Վիկտոր Ռասադինի հետ և գոտեմարտի ավարտից 2 վայրկյան առաջ զիջում էր 3։5 հաշվով, սակայն վերջին վայրկյանին հայ ըմբիշը կորզեց հաղթանակ ու 5։5 հաշվով առավելության հասնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը սերբ Վիկտոր Վոինովիչն էր։

Անդրեասյանը խնդիրներ չունեցավ սերբ ըմբիշի հետ պայքարում ու հաղթելով 4։1 հաշվով՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Քանան Հեյբատովի հետ։ Վերջինս, 15-4 հաշվով հաղթել էր նախ իրանցի, ապա 10:0 հաշվով Բահամյան կղզիները ներկայացնող ըմբիշին։

Նախորդ հոդվածը
Ավետիսյանի գոլը հաղթանակ պարգևեց Գանձասարին
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։