BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Առատ ձյուն Երևանում․ Կհետաձգվի՞ սուպերգավաթային հանդիպումը
20 Փետրվար 2025

Առատ ձյուն Երևանում․ Կհետաձգվի՞ սուպերգավաթային հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը: Պատվավոր տիտղոսը կվիճարկեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

ՀՖՖ–ն հրապարակել է տեսնայութ, որում մարզադաշտի խոտածածկը ձնից մաքրելու ակտիվ աշխատանքներ են տարվում 

«Այսօր` ժամը 19:00-ին, նախատեսված է Հ.Տոնոյանի անվան սուպերգավաթային հանդիպումը  

ՀՖՖ-ի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների կողմից այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Երևանում տեղացող առատ ձյունը չխոչընդոտի հանդիպման կայացմանը»,–ասված է հայտարարությունում։

Մինչև հանդիպման մեկնարկը կա 4 ժամից ավելի, իսկ մայրաքաղաքում առատ տեղումները շարունակվելու են։ Չի բացառվում, որ սուպարգավաթային հանդիպումը հետաձգվի եղանակային պայմանաների պատճառով։  

Ի դեպ, Հայաստանի սոպերգավաթի խաղը սովորաբար  անցկացվել է սեպտեմբեր–հոկտեմբերին։  Անհայտ պատճառներով այս անգամ որոշում էր կայացվել սուպերգավաթային խաղը անցկացնել փետրվարին։ 


Նախորդ հոդվածը
Այսօր կկայանա Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլ. Հայաստանի հավաքականի հայտացուցակն Ալբանիայի դեմ ԱԱ-ի խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։