BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արման Անդրեասյանը զիջեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
13 Սեպտեմբեր 2025

Արման Անդրեասյանը զիջեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Պայքարը սկսել են ազատ ոճային ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որակավորման փուլում մրցում էր Տաջիկստանը ներկայացնող Վիկտոր Ռասադինի հետ և գոտեմարտի ավարտից 2 վայրկյան առաջ զիջելով 3։5 հաշվով՝ կարողացավ կորզել հաղթանակ ու 5։5 հաշվով առավելության հասնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ խնդիրներ չունեցավ սերբ Վիկտոր Վոինովիչի հետ՝ հաղթելով վերջինիս 4։1 հաշվով։

 
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն ադրբեջանցի Քանան Հեյբատովն էր, որին Անդրեասյանը պայքարից դուրս թողեց՝ հաղթելով 8։6 հաշվով։

Կիսաեզրափակչում Անդրեասյանն ուժերը չափում էր ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիի հետ ու զիջեց 0։8 հաշվով։ 
 
Եզրափակչում Աոյագիի մրցակիցը կլինի Նուրկոժա Կաիպանով (Ղազախստան)-Տուլգա Տումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի հաղթողը։
 
Այսպիսով, Անդրեասյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Նախորդ հոդվածը
18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի
Հաջորդ հոդվածը
Յուվենտուսը գոլառատ խաղում հաղթանակ կորզեց․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։