BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Նոան դիմել էր ՈՒԵՖԱ՝ Լինքոլն Ռեդ Իմփսի հետ խաղի արդյունքը անվավեր ճանաչելու խնդրանքով
16 Սեպտեմբեր 2025

Նոան դիմել էր ՈՒԵՖԱ՝ Լինքոլն Ռեդ Իմփսի հետ խաղի արդյունքը անվավեր ճանաչելու խնդրանքով

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Լինքոլն Ռեդ Իմփս»-«Նոա» (1։1) հանդիպումից հետո երևանյան ակումբը բողոքարկել է հանդիպման ընթացքում մրցավարի կայացրած որոշումներն ու փաստարկներով դիմել ՈՒԵՖԱ-ի Վերահսկողության, Էթիկայի և Կարգապահական մարմին՝ հանդիպման արդյունքն անվավեր ճանաչելու ու խաղը վերախաղարկելու համար։

Ներկայացնում ենք «Նոայի» ներկայացրած բողոքարկումներից մի քանիսը՝ 

  • Խաղի մրցավարները ցուցաբերել են կողմնակալ և անհամապատասխան վճիռների միտում,
  • «Նոայի» ֆուտբոլիստների դեմ խախտումները անտեսվել են, մինչդեռ «Նոայի» ֆուտբոլիստների աննշան շփումները հանգեցրել են պատժամիջոցների,
  • «Նոայի» դարպասին նշանակված 11 մետրանոցին հետևել է թերի VAR ստուգում, որի ժամանակ անտեսվել է նախորդ խախտումը և սխալ է գնահատվել շփման վայրը։
Հայաստանի չեմպիոնի բողոքարկմանն ի պատասխան, ՈՒԵՖԱ-ն մերժել է «Նոայի» հայցը, հրապարակած որոշման մեջ նշելով, որ խաղադաշտում մրցավարի կայացրած որոշումներն վերջնական են և չեն կարող վերանայվել ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինների կողմից, բացառությամբ այն դեպքի, երբ կա ակնհայտ սխալ (օր.՝ խաղացողի ինքնությունը շփոթելը)։

ՈՒԵՖԱ-ի հրապարակած որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Արարատի Արաքսը հաղթեց Լեռնային Արցախին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականն ընկերական առաջին խաղում պարտվեց Հունաստանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։