BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ըմբշամարտի ԱԱ․ պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները
18 Սեպտեմբեր 2025

Ըմբշամարտի ԱԱ․ պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական  ոճի ըմբիշները:

 Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ դուրս կգան Մանվել Խաչատրյանը (55 կգ), որը 1/8 եզրափակիչում  կմրցի թուրք Մուհամեդ Էմին Չակիրի հետ, Մալխաս Ամոյանը (77 կգ), որը 1/16 փուլում կմրցի  Քամալ Ամիր Բեյի (ԱՄՆ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), որի մրցակիցը կլինի UWW-ի դրոշի տակ հանդես եկող Ադլետ Տյույուբաևը, և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որը կմրցի ադրբեջանցի Բեկա Կանդելակիի հետ:

Նախնական գոտեմարտերը նշանակված են  Երևանի ժամանակով 15:30-ից:

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Ինտերը հաղթեց Այաքսին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայ հրաձիգների արդյունքները՝ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։