Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը. Սիսակ Գաբրիելյան
18 Սեպտեմբեր 2025

Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը. Սիսակ Գաբրիելյան

Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավորՍիսակ Գաբրիելյանը։

 «Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև․
 բարձրակարգ հյուրանոցային համալիր
 փակ մարզադաշտ
 հանրակրթական դպրոց
 սպորտային մարզասրահ
 լողավազան
 գիշերակացի հանրակացարան
 ֆուտբոլային ակադեմիա
 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները։
Նկարը պայմանական է, գեներացված AI-ով: Նախագիծը շուտով»,-գրել է Գաբրիելյանը:


Նախորդ հոդվածը
Հայ հրաձիգների արդյունքները՝ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում
Հաջորդ հոդվածը
Ռազմիկ Քուրդյանը հաղթելով Ադրբեջանը ներկայացնող մարզիկին դուրս է գալիս 1/8 եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։