Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Վանը հաղթեց Շիրակին
19 Սեպտեմբեր 2025

Վանը հաղթեց Շիրակին

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Վանն» ընդունել էր «Շիրակին» ու հաղթեց 3։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Արթուր Դանիելյանը՝ 13-րդ րոպեին։ 36-րդ րոպեին հանդիպումն ընդհատվեց՝ կարկուտի պատճառով։

1-ին կեսի վերսկսումից հետո նախ Մհեր Թառլոյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա Ռաֆիկ Միսակյանը, հստակ իրացնելով 11-մետրանոցը առաջ մղեց «Շիրակին»։

2-րդ կեսում Չարենցավանը ներկայացնող ակումբը կարողացավ հաղթանակի հասնել։ Անկյունայինների խաղարկումից հետո աչքի ընկան Սաբա Սիդամոնիձեն (62') և Էրիկին (71'):

Այս հաղթանակից հետո «Վանը» 8 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական։ «Շիրակը» 5 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։

Այս տուրում կկայանան նաև «Ուրարտու»-«Արարատ», «Արարատ-Արմենիա»-«Նոա», «Փյունիկ»-ԲԿՄԱ և «Ալաշկերտ»-«Գանձասար» խաղերը։

Նախորդ հոդվածը
Վան-Շիրակ հանդիպումն ընդհատվեց կարկուտի պատճառով
Հաջորդ հոդվածը
Ուրարտու-Արարատ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։