BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Աստծո օգնությամբ կարողացա հասնել իմ նպատակին. Մալխաս Ամոյան
20 Սեպտեմբեր 2025

Աստծո օգնությամբ կարողացա հասնել իմ նպատակին. Մալխաս Ամոյան

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում վերջին վեց օրերի ընթացքում Փարիզի Օլիմպիական խաղերի մի շարք չեմպիոններ պարտություն են կրում:

Ուրբաթ այդ ցուցակին միացել է նաև հունահռոմեակա ոճի 77 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Նաո Կուսական (Ճապոնիա), որը եզրափակչում խոշոր հաշվով պարտվեց Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին, գրում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:

Ամոյանը գերազանց ելույթ ունեցավ և 9-1 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի իր երկրորդ տիտղոսը և առաջինը 77 կգ քաշային կարգում։ Սա մի նպատակ էր, որի համար նա հետևողականորեն աշխատում էր ավելի քան երկու տարի։

«2021 թվականին ես աշխարհի չեմպիոն դարձա 72 կգ քաշային կարգում, և սկզբում ինձ շատ բարդ էր թվում բարձրանալ նոր քաշային կարգ,– նշել է Ամոյանը UWW-ին տված հարցազրույցում, – Բայց ես երազում էի հենց այս քաշային կարգում նվաճել աշխարհի ոսկին։

Երկու տարի շարունակ ես պայքարում էի վնասվածքների դեմ, հաճախ հիասթափվում էի, քանի որ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես պետք է։ Սակայն այս առաջնությանը մոտեցա լիովին պատրաստ՝ հոգեբանորեն, ֆիզիկապես և տեխնիկապես, և Աստծո օգնությամբ կարողացա հասնել իմ նպատակին ու դառնալ կրկնակի աշխարհի չեմպիոն»։

Նախորդ հոդվածը
Հայաստանի՝ գեղասահքի սպորտային զույգի առաջին օլիմպիական ուղեգիրը
Հաջորդ հոդվածը
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։