BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Լավ շանսեր ունենք Ազգերի լիգայի համար. ժամանակն է մեր երկրին մեծ հաջողություններ նվիրել . Մարալ Արթին
21 Փետրվար 2025

Լավ շանսեր ունենք Ազգերի լիգայի համար. ժամանակն է մեր երկրին մեծ հաջողություններ նվիրել . Մարալ Արթին

Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության Հայաստան-Լիխտենշտեյն խաղին ընդառաջ հավաքականի ավագ Մարալ Արթինը կիսվել է թիմի տրամադրվածության և ակնկալիքների մասին:

«Ես դրական եմ տրամադրված և փորձում եմ թիմին պատրաստել դրականին: Որպես ավագ՝ կարող եմ վստահորեն ասել, որ մենք շատ լավ շանսեր ունենք Ազգերի լիգայի համար։ Թիմը ամբողջական է, և մենք թիմում ունենք փորձառու, բայց նաև նոր և տաղանդավոր խաղացողներ: Այս պահին ամենակարևորն այն է, որ մրցաշարը սկսենք հաղթանակով և երկրորդ խաղից հետո աղյուսակում լավ ցուցանիշ ունենանք:

Երկու խաղերն էլ տանն են, և դա նույնպես առավելություն է մեզ համար, իսկ մենք ամեն ինչ անելու ենք այս առավելությունից օգտվելու համար: Հաղթելու հնարավորություն միշտ կա, մենք պետք է որպես թիմ խաղադաշտում և դրանից դուրս գործենք ու հավատանք ինքներս մեզ:

Կարծում եմ՝ ժամանակն է մեր երկրին մեծ հաջողություններ նվիրել: Ես հավատում եմ իմ թիմին և վստահ եմ, որ ի վերջո հաջող արդյունքներ կունենանք»:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կմեկնարկի ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում` ընդունելով Լիխտենշտեյնի հավաքականին:

Հանդիպումը կկայանա Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14:30-ին:

Նախորդ հոդվածը
Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմեկնարկի ՈւԵՖԱ Ազգերի լիգայում
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։