BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Կրասնոդարի գլխավոր սկաուտը բացահայտել է Սպերցյանի ձախողված տրանսֆերի մանրամասները
23 Սեպտեմբեր 2025

Կրասնոդարի գլխավոր սկաուտը բացահայտել է Սպերցյանի ձախողված տրանսֆերի մանրամասները

«Կրասնոդարի» սկաուտինգի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «Կրասնոդար» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ անգլիական ակումբները հետաքրքրված են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Առաջարկները ստացվել են տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, և ակումբը պատրաստ էր դրանք քննարկել։

«Ցուլերի» ամառային տրանսֆերային ռազմավարությունը սկզբնապես կառուցվել է ավագի հնարավոր հեռանալու մտքով։

«Առաջարկներ եղել են նույնիսկ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։ Բոլորը գրում էին դրա մասին, բայց մենք, հավանաբար, երկու շաբաթ առաջ գիտեինք, որ պետք է որոշում կայացնենք և ձեռքբերումներ կատարենք նախկինում սահմանված տրանսֆերային մոդելի համաձայն։ Մենք անընդհատ ապրում էինք այն գիտակցությամբ, որ Սպերցյանը կարող է հեռանալ մեզանից։ Եվ այս հանգամանքներից ելնելով՝ մենք կառուցեցինք մեր տրանսֆերային արշավը՝ կանխատեսելով, թե ինչպես այն կարող է զարգանալ։ Բայց քանի որ հասկացանք, որ Սպերցյանը մնում է, մենք մի փոքր փոփոխեցինք մեր տրանսֆերային մոդելը։ Մենք ստիպված էինք վերակառուցվել և կնքել այն պայմանագրերը, որոնք տեսաք», - ասաց Մաքսիմ Բուզնիկինը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բուռն քննարկումներ էին ընթանում «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Անգլիական «Սաութհեմփթոնը» և «Լիդսը» համարվում էին նրա տրանսֆերի հիմնական հավակնորդները, սակայն սպասվող գործարքը այդպես էլ չկայացավ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ15 հավաքականը սելեկցիոն հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Լուկաս Սելարայանը հերթական գոլն է խփել Բելգրանոյում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։