BazaResidence
Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում| Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել |
Ցրվենա Զվեզդան կամային հաղթանակ է տարել. Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին
29 Սեպտեմբեր 2025

Ցրվենա Զվեզդան կամային հաղթանակ է տարել. Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին

«Ցրվենա Զվեզդան» Սերբիայի առաջնությունում հերթական 3 միավորն է վաստակել՝ կամային հաղթանակ տանելով «Ռադնիչկի 1923»-ի նկատմամբ: Սերբիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի խաղն ավարտվել է մայրաքաղաքային թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

21-րդ րոպեին Էսթեր Սոկլերը առաջ է մղել «Ռադնիչկի 1923»-իին: 90-րդ րոպեին Ստեֆան Լեկովիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ Միրկո Իվանին ավելացված ժամանակում խփել է հաղթական գոլը:

«Ցրվենա Զվեզդան» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է տասը խաղացողով: Բրունո Դուարտեն հեռացվել է խաղադաշտից 44-րդ րոպեին: Նշենք՝ 58-րդ րոպեին Նաիր Տիկնիզյանը 11-մետրանոց է վաստակել, սակայն Միլսոնը չի կարողացել այն անվրեպ իրացնել։ Այս դրվագից անմիջապես հետո «Ցրվենա Զվեզդայի» երկրպագուները սկսել են տարբեր առարկաներ նետել հյուրերի դարպասապահ Վլադիմիր Ստոյկովիչի վրա։
 Մրցավարը դադարեցրել է խաղը և «Ռադնիչկիի» ֆուտբոլիստներին ուղեկցել թունել։ Մինչդեռ տրիբունաներում շարունակել են ճայթրուկներ պայթեցնել:

Տասը րոպե անց իրավիճակը կայունացել է, և խաղը վերսկսվել է։

«Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Թիմը Սերբիայի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է 24 միավորով: «Ռադնիչկի 1923»-ը 13 միավորով յոթերորդն է:

Նախորդ հոդվածը
Ոչ-ոքի՝ գործող չեմպիոնի հետ. Միրանյանը 4-րդ անընդմեջ խաղն է անցկացրել Իսրայելում՝ առանց փոխարինման
Հաջորդ հոդվածը
Վան-Ալաշկերտ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։