BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Բալանտայի դուբլը չօգնեց Արարատ-Արմենիային հաղթանակով հեռանալ Ավանից
29 Սեպտեմբեր 2025

Բալանտայի դուբլը չօգնեց Արարատ-Արմենիային հաղթանակով հեռանալ Ավանից

Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով

Հանդիպման հաշիվը բացեց Խուան Բալանտան՝ 1-ին կեսին ավելացված րոպեներին՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 48-րդ րոպեին Նարեկ Հովհաննիսյանը շքեղ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն «Արարատ-Արմենիան» ևս մեկ 11-մետրանոցի իրավունք ստացավ, որը կրկին դիպուկ իրացրեց Խուան Բալանտան։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին էլ 11-մետրանոցի իրավունք ստացավ ԲԿՄԱ-ն, որից օգտվեց Նարեկ Հովհաննիսյանը՝ 1 միավոր նվիրելով իր թիմին։

Այս խաղից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը․



Հիշեցնենք, որ 8-րդ տուրի մյուս խաղերում «Ուրարտուն» 1։0 հաշվով հաղթել էր «Շիրակին», «Փյունիկը» նույն հաշվով առավելության էր հասել «Գանձասարի» նկատմամբ, «Նոան» 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը, «Ալաշկերտն» էլ 2։1 հաշվով հաղթել էր «Վանին»։

9-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով։

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է նոր տարբերանշանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։