Սուրեն Գրիգորյանն ավարտեց մրցելույթները ծանրամարտի աշխարհի առաջնությունում| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են| Հայ սամբիստները 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում| Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը| Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ| Հայաստանի Մ21 հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (տեսանյութ)|
Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը
01 Հոկտեմբեր 2025 |  63

Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիան լիցենզավորել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը

  Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել է՝ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։ Այս նոր ձեռքբերումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել մարզահամալիրում հյուրըկալվող մարզիկների և միջազգային հավաքաների աշխարհագրությունը։

Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը:

«Լողավազանը կառուցված է եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,-ասել է Վարվորդիչը։ Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի խոսքով լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար․ «Առաջին հերթին այս լիցենզավորումը շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, որը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,-ասում է Զաքարյանը:

 

Այսպիսով՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանի լիցենզավորումը նոր էջ է բացում հայկական ջրային մարզաձևերի զարգացման պատմության մեջ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Կփորձենք եվրոպական այս ճանապարհորդությունը սկսել դրական արդյունքով․ Մարին Յակոլիշը՝ Ռիեկայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։