BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրարտուն ներկայացրել է հերթական նորեկին
22 Փետրվար 2025

Ուրարտուն ներկայացրել է հերթական նորեկին

Ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևը վարձակալական հիմունքներով կխաղա «Ուրարտուում»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբին վարձակալական հիմունքներով միացել է ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևը։
23-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական ակումբներում, ինչպիսիք են «Խիմկին», ԲԿՄԱ Մոսկվան և «Պարի Նիժնի Նովգորոդը»։
Ֆուտբոլիստը «Ուրարտուին» է միացել ԲԿՄԱ Մոսկվայից։
Ողջունում ենք Յակովլևին «Ուրարտուում» և մաղթում
հաջողություններ ակումբի կազմում»,-ասված է ակումբի հայտարարությունում։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 18 խաղից հետո 38 միավորով երկրորդն է ու 2 միավոր է զիջում երկու խաղ պակաս անցկացրած առաջատար «Նոային»։

Նախորդ հոդվածը
Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մասնաճյուղում սկսվել է նոր ընդունելություն
Հաջորդ հոդվածը
Վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։