BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Շարունակելու ենք լինել ուժեղ․ Փյունիկը երկարաձգեց պայմագիրը Եղիշե Մելիքյանի հետ
27 Հունվար 2025

Շարունակելու ենք լինել ուժեղ․ Փյունիկը երկարաձգեց պայմագիրը Եղիշե Մելիքյանի հետ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը: 

«Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետն ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում: Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ:

«Սկզբում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Սողոմոնյանին, ում հետ սկսել ենք այս ճանապարհը և մեծ հաջողություններ գրանցել: 

Ակումբի նոր ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո հասկացա, որ մեր նպատակները համընկնում են և միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք գրանցել նոր հաջողություններ: 

Համոզված եմ՝ մեր երկրպագուների և ողջ ակումբի հետ միասին աշխատելով շարունակելու ենք լինել ուժեղ և հասնելու ենք նոր բարձունքների»,-շեշտեց Մելիքյանը:

Փորձառու մասնագետը երկու անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիչ (2022, 2024) և նույնքան անգամ՝ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ (2021/22, 2023/24): 

Եղիշե Մելիքյանը ևս մեկ տպավորիչ ցուցանիշի է հասել «Փյունիկում». 2024 թվականի հոկտեմբերի 28-ին «Վանի» դեմ խաղից հետո Մելիքյանը տոնեց 100-րդ հաղթանակը «Փյունիկի» ղեկին: 

Շնորհավորում ենք Եղիշե Մելիքյանին նոր պայմանագրի ստորագրման առթիվ ու մաղթում նոր հաղթանակներ մեր թիմի ղեկին»,-ասված է ակումբի հայտարարությունում:


Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Փյունիկը» 17 խաղից հետո 37 միավորով 3-րդ տեղում է ու 3 միավոր է զիջում 16 խաղ անցկացրած, առաջատար «Նոային»։ 

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Լինցի մրցաշարին
Հաջորդ հոդվածը
Նոան հաղթեց Զենիթին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։