BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Կրասնոդարը հերթական հաղթանակը տոնեց․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
04 Հոկտեմբեր 2025

Կրասնոդարը հերթական հաղթանակը տոնեց․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Ախմատին» և հաղթեց 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու 31-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Տեսանյութը՝ այստեղ։

25-ամայ ֆուտբոլիստի համար սա 10-րդ ասիստն էր ընթացիկ մրցաշրջանում։ Սպերցյանը դարձել է նաև 4 գոլի հեղինակ ու գոլային գործողությունների քանակով ՌՊԼ-ում բացարձակ առաջատարն է։

Հայ կիսապաշտպանը 85-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով, ինչից 4 րոպե անց փոխարինվեց։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո 12-րդ տուրում կմրցի Մախաչկալայի «Դինամոյի» հետ։

Նախորդ հոդվածը
Հանդիպումն ամբողջությամբ ձախողված էր․ Էդգար Թորոսյանը՝ Փյունիկից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն կորցրեց 2 գնդակի առավելությունն ու ոչ-ոքի ավարտեց Արարատի հետ հանդիպումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։