BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Վստահ կարող եմ ասել՝ կիսով չափ հայ եմ․ Ուգոչուկվու Իվու (տեսանյութ)
09 Հոկտեմբեր 2025

Վստահ կարող եմ ասել՝ կիսով չափ հայ եմ․ Ուգոչուկվու Իվու (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ․

«Թիմում այժմ ամեն ինչ լավ է։ Մթնոլորտը, թե՛ հանդերձարանում, թե՛ մարզումներին ամենաբարձր մակարդակի է։ Իռլանդիայի դեմ հաղթանակը վստահություն տվեց մեզ, դրանից առաջ պարտվել էինք նախորդ հանդիպումներում։ Մեր մոտիվացիան զգալիորեն բարձրացել է 3 միավոր վաստակելուց հետո։

Եղիշե Մելիքյանը լավ մարզիչ է։ Հիանալի մասնագետ լինելուց զատ, նաև շատ լավ անձնավորություն է։ Նա փոխել է մեր թիմը, հատկապես, մոտիվացիայի ու մթնոլորտի տեսանկյունից։ Մելիքյանն առաջնորդ է։ Այդպիսի մասնագետ մեր թիմին շատ է անհրաժեշտ։

Երբ «Ուրարտուում» էի, «Փյունիկի» դեմ միշտ լարված ու դիտարժան խաղեր էին լինում։ Այդ ժամանակ նրանց մարզիչը Մելիքյանն էր։ Հիշում եմ, նա մեզ համար միշտ դժվարություններ էր ստեղծում։ Այդ խաղերում արդեն զգացվում էր, որ նա թոփ մասնագետ է։

Հավաքականում ամենալավը համագործակցում եմ Սպերցյանի հետ։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, խաղում ենք նույն դիրքում, բայց թիմում մոտ եմ բոլորի հետ։

Հայաստանը հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա, թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես անհատականություն։ Շատ երիտասարդ տարիքում եմ եկել այստեղ։ Վստահ կարող եմ ասել՝ կիսով չափ հայ եմ։

Ինչ վերաբերում է «Ռուբինին», ապա այնտեղ ամեն ինչ լավ է՝ թիմը, քաղաքը, մարդիկ։ Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, այնպես էլ ես, ցանկանում եմ խաղալ բարձրակարգ առաջնությունում։ Եթե հնարավորություն լինի, ապա անպայման կօգտվեմ դրանից։ Երազանքս է խաղալ «Լիվերպուլում»։

Հիշեցնենք, որ Նիգերիայում ծնված ֆուտբոլիստը 2023 թվականին նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում ու արդեն մասնակցել է 19 հանդիպման։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հունգարիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Աբովյանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։